211652_close_icon
views-count6151 դիտում article-date 13:29 29-07-2018

Էրդողանը սպառնացել է դատի տալ ԱՄՆ-ին` F-35 կործանիչների մատակարարումները սառեցնելու համար

Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ իր երկիրը կդիմի միջազգային միջնորդ դատարան, եթե ԱՄՆ-ն արգելափակի իր F-35 կործանիչ ինքնաթիռների մատակարարումը: Նա ընդգծել է, որ Թուրքիան չի ընկրկրի ԱՄՆ-ի սպառնալիքների առաջ և ազատ չի արձակի Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրոնսոնին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ կոնգրեսը մտադիր է կանգնեցնել հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների մատակարարումը ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հետ կապված Անկարայի ծրագրերի պատճառով: Սենատորները պաշտպանության բյուջեում փոփոխություն են մտցրել, որի համաձայն՝ պաշտպանության նախարարը պետք է զեկույց կազմի՝ Թուրքիային ինքնաթիռների մատակարարումներում հնարավոր փոփոխությունների գնահատականով: Մինչ զեկույցը պատրաստ չլինի, առաջարկվում է սառեցնել մատակարարումները:

Նմանատիպ նյութեր