211652_close_icon
views-count9698 դիտում article-date 12:13 29-07-2018

Բելգրադում գնդակահարվել է Սլոբոդան Միլոշևիչի նախկին փաստաբան Դրագոսլավ Միշա Օգնյանովիչը

Շաբաթ երեկոյան Բելգրադում գնդակահարվել է փաստաբան Դրագոսլավ Միշա Օգնյանովիչը: Սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ փաստաբանը Բելգրադում մտել է իր տուն: Ինչպես տեղեկացնում է [url=https://www.blic.rs/vesti/hronika/pucnjava-na-novom-beogradu-ubijen-cuveni-advokat-dragoslav-misa-ognjanovic-koji-je/6fshg1z]«Բլից»[/url] թերթը, մահափորձի ընթացքում ձեռքից վիրավորվել է նաև իրավաբանի 26-ամյա որդին։ Օգնյանովիչը աշխատել է փաստաբանների թիմում, որը պաշտպանել էին նախկին Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչին Հաագայի դատարանում: Սերբական ԶԼՄ-ները պնդում են, որ նա պաշտպանել է Սերբիայում և Մոնտենեգրոյում լուրջ հանցագործություններ կատարած բազմաթիվ հաճախորդների: Վերջին տարիներին նա ներկայացնում էր քրեական հեղինակություն Լուկա Բոյովիչի շահերը: «Բլիցը» նշում է նաև, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Բոյովիչի մի քանի ընկերներ սպանվել են Բելգրադում: Պարբերականի տեղեկություններով՝ դա պայմանավորված է թմրանյութերի շրջանառության մեջ ներգրավված հանցավոր կլանների միջև պատերազմով:

Նմանատիպ նյութեր