211652_close_icon
views-count5337 դիտում article-date 23:41 28-07-2018

Հունգարիայի վարչապետը ԵՄ-ի քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ «պրիմիտիվ» է համարել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով ռումինական Բիելե Տուշնադ քաղաքի Ամառային համալսարանում, անդրադարձել է Ռուսաստանի հանդեպ Եվրամիության քաղաքականությանը՝ այն համարելով «պրիմիտիվ»: Հունգարական կառավարության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ի երկրների մեծամասնությունը չի զգում, որ Ռուսաստանը նրանց համար սպառնալիք չի հանդիսանում: Օրբանը ընդգծել է, որ այդ պետություններին օգտակար կլիներ Մոսկվայի հետ զարգացնել երկկողմանի հարաբերությունները: «Ակնհայտ է, որ բալթյան երկրներին և Լեհաստանին ավելի օգտակար կլինեին ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի կողմից լրացուցիչ երաշխիքները, որպեսզի անվտանգություն զգան, սակայն մյուս երկրներին ավելի շահավետ կլիներ զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ», ասել է վարչապետը: Օրբանը հավելել է, որ Եվրոպան պետք է շատ ավելի ճկուն ու հստակ քաղաքականություն վարի:

Նմանատիպ նյութեր