211652_close_icon
views-count25288 դիտում article-date 15:58 28-07-2018

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական խորը իրավիճակ է ստեղծել. ՍԴ նախկին անդամ. hayeli.am

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիրներ է տեսնում, փոխանցում է [url=http://hayeli.am/article/1105053]Hayeli.am[/url]-ը։ «Քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, բայց ես ելնում եմ Սահմանադրական նորմերից. Սահմանադրական նորմի կոպիտ խախտում կա», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստը ասաց Կիմ Բալայանը։ Նա մատնանշեց 2005-ին ընդունված Սահմանադրության 56.1 հոդվածը, որի համաձայն՝ Հանրապետության նախագահն անձեռնմխելի է և Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Բացի այդ, նույն հոդվածի համաձայն, իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://hayeli.am/article/1105053]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր