211652_close_icon
views-count27829 դիտում article-date 15:56 28-07-2018

Հովհաննես Իգիթյան. «Երեք նախագահներից ամենաբացասական համբավը Քոչարյանն ունի». aravot.am

[url=https://www.aravot.am/2018/07/28/972687/]Aravot.am[/url]-ը ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանի կարճատեւ կալանավորումը յուրատեսական քավարան, հնարավորություն դառնա, որ նա համարելով, թե «մաքրվել» է՝ կրկին վերադառնա քաղաքականություն: «Երեք նախագահներից ամենաբացասական համբավն ունի Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում՝ անդառնալի: Արտառոց բան է՝ երեւի հարյուր մարդ չգտնվեց Հայաստանում, որ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի գոնե կանգներ նրա կողքին, որեւէ ԶԼՄ, լրագրող որեւէ ձեւով չի փորձում պաշտպանել նրան: Ռոբերտ Քոչարյանն ինքը՝ Հայաստան իշխանության գալով ոչ օրինական ձեւով, եւ մարտի մեկով գնալով՝ ստեղծեց այնպիսի վիճակ, որից հետո ինքը երբեք իմ կարծիքով Հայաստանի քաղաքական պետական դաշտում չի կարողանա հայտնվել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/07/28/972687/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր