211652_close_icon
views-count12669 դիտում article-date 18:14 28-07-2018

Ադրբեջանում զինակիցների կողմից զինվոր է սպանվել

Հուլիսի 26-ին ադրբեջանական բանակում ծառայակիցների կողմից սպանվել է 19-ամյա զինծառայող Արիֆ Մամեդովը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական meydan.tv-ն: Կայքի փոխանցմամբ՝ չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Մամեդովը սպանվել է զինակիցների կողմից ծառայողական գաղտնաբառը չիմանալու (հավանաբար ճակատային հատվածում գաղտնաբառը կիրառվում է՝ տարբերելու համար, թե անձը տվյալ զորամասի զինվոր է, թե ոչ) պատճառով: Ադրբեջանցի զինծառայողը մահացել է Ադրբեջանի սահմանին՝ ճակատային գծում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Մամեդովն սպանվել է ոչ մարտական պայմաններում:

Նմանատիպ նյութեր