211652_close_icon
views-count57131 դիտում article-date 14:49 28-07-2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են զորամասից հափշտակած ավտոմատը, ինչի շնորհիվ կանխվել է ավելի ծանր հանցագործություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ այս տարի Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկում հափշտակվել է այդ զորամասի հաշվեկշռում գտնվող ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը Արմավիրի մարզի Նորապատ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի նախկին ժամկետային զինծառայող Հ. Բ.-ին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս եղել է Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ է եղել նաև նրա ուղևոր ընկերը՝ Հ. Գ.-ն։ Ռազմական ոստիկանության ծառայողների ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին. բեռնախցիկում հայտնաբերվում է զորամասից հափշտակված ինքնաձիգը։ Գ. Շամշյանի տեղեկություններով, եթե ռազմական ոստիկանության ծառայողները օպերատիվ և ճիշտ չգործեին, դարանակալումն էլ և շրջափակում օպերացիան թերի անեին, ապա ինքնաձիգով հնարավոր է, կատարվեին մի շարք ծանր հանցագործություններ և միայն հմուտ գործողությունների շնորհիվ կանխվել է ավելի լուրջ հանցագործություն, որի մասին այս պահին չենք հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գործերով վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին և 238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Հ. Բ.-ն ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր