211652_close_icon
views-count5284 դիտում article-date 14:47 28-07-2018

ՀՀ-ն ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց. ԱԳՆ. Tert.am

[url=http://www.tert.am/am/news/2018/07/28/csto/2753571]Tert.am[/url]-ը ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվել է, թե ինչ նշանակություն է ունենալու Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանք առաջադրվելուց հետո իր՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար լինելու: [b]Հարց. Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ կողմից։ Այս առումով ի՞նչ նշանակություն է ունենալու իր՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար լինելու վրա, և ընդհանրապես ի՞նչ է լինելու ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ, այլ երկրի՞ց պետք է առաջադրվի, թե՞ մեր երկրից ինչ-որ մեկին պետք է առաջադրենք: [/b] Պատասխան. Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին է և մեծ կարևորություն տալով կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նմանատիպ նյութեր