211652_close_icon
views-count66416 դիտում article-date 11:57 28-07-2018

Արտակարգ ու ողբերգական դեպք Լոռու մարզում. УАЗ-ը վերածվել է մոխրակույտի. 3 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ալավերդու բժշկական կնտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի մասերում առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել իրենց մոտ 3 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Եղեգնուտ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Ահարոն Ղևոնդյանը, 54-ամյա Սերոժ Ղևոնդյանը և 49-ամյա Սիլվա Դավթյանը։ Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք այրվածքները ստացել են Լոռու մարզում։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16։10-ի սահմաններում «Մ-6» միջպետական ճանապարհի 27-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել Ա. Ղևոնդյանի վարած УАЗ 452 Ա մակնիշի 34 ԼZ 268 համարանիշի ավտոմեքենայում։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել նշված ճանապարհին շինարարական աշխատանքներ կատարող Ճանշինի աշխատակիցները։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Արդեն դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արտակ Դանիլյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հրդեհատեխնիկական և դատաբժշկական։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներից Ս. Դավթյանը մահացել է։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր