211652_close_icon
views-count13087 դիտում article-date 08:48 28-07-2018

ԱՄՆ-ը հետևողական կոչ է արել հետաքննել «Մարտի 1-ի» դեպքերը. «Ամերիկայի ձայն»

«Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի և անկախ քննություն», - այս մասին [url=https://www.amerikayidzayn.com/a/4503130.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ի պատասխան խնդրանքի մեկնաբանել «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը: «Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», - ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական և ապօրինի սպանություններ»: «Բողոքարարների, կողոպտիչների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված», - ասվում էր ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցում, որը հետևել էր 2008 թվականի «Մարտի 1-ի» ողբերգությանը:

Նմանատիպ նյութեր