211652_close_icon
views-count32889 դիտում article-date 22:56 27-07-2018

«Արյունոտ լուսինը» տեսանելի է եղել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ավստրալիայում, Ասիայում և Հարավային Ամերիկայում

Այս գիշեր երկնքում երևացել է «արյունոտ լուսին»` եզակի լուսնային խավարում, որը ամենատևականն է եղել 21-րդ դարում: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-44981462]BBC[/url]-ն։ Երեկոյան արևամուտին լուսինը դարձել է կարմիր-դարչնագույն: Խավարումը տևել է 1 ժամ 43 րոպե: Մասնակի խավարում տեսանելի է եղել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ավստրալիայում, Ասիայում և Հարավային Ամերիկայում: Մեծ Բրիտանիայում՝ տեղական ժամանակով 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում լուսինը ամբողջությամբ կարմիր կլինի: Սա պայմանավորված է տեսողական էֆեկտով, որը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ արևային ճառագայթները հպվելով երկրի մակրևույթին, ցրվում են Երկրի մթնոլորտում և մասամբ հասնում Լուսնին։

Նմանատիպ նյութեր