211652_close_icon
views-count7522 դիտում article-date 22:43 27-07-2018

Դոնալդ Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին. ABC

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները [url=http://www.abc.net.au/news/2018-07-27/donald-trump-may-be-prepared-to-strike-iran-sources-say/10037728]ABC[/url]-ին հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները: Նրանք մանրամասնել են, որ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամիս՝ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ: Աղբյուրները լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել են, որ ավստրալական կողմը, բրիտանական հետախուզական գործակալությունները կօգնեն Վաշինգտոնին Իրանի տարածքում գտնվող թիրախները ճանաչելու հարցում: Ավստրալիան չի մասնակցելու բուն հարձակմանը, այլ ապահովելու է անհրաժեշտ տեղեկություններով: Նշենք, որ ԱՄՆ-ն, ամիսներ առաջ դուրս գալով Իրանի վերաբերյալ վեցակողմ պայամանգրից, ձգտում է նոր՝ երկկողմ պայմանագիր կնքել Իրանի հետ։

Նմանատիպ նյութեր