211652_close_icon
views-count3649 դիտում article-date 21:03 27-07-2018

Սեպտեմբերին պետք է քննարկվի հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը. ՊԵԿ-ում տեղի է ունեցել հարկային խորհրդի նիստ

Հուլիսի 27-ին Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային խորհրդի նիստ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորությամբ: Նա ընդգծել է, որ պետք է էլ ավելի արդյունավետ դարձնել համագործակցությունը պետական և մասնավոր հատվածների միջև: Սեպտեմբերին Կառավարությունում պետք է քննարկվի հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Աշխատանքները ժամանակացույցով ավարտին հասցնելու նպատակով՝ հանդիպման ընթացքում որոշվել է, որ այս կազմով խորհրդի նիստերը տեղի կունենան ըստ անհրաժեշտության՝ ակտիվ ռեժիմի ձևաչափով: «ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ անմիջական շփումների արդյունքում, ըստ էության, գույքագրում է ոլորտի խնդիրները, որոնք տարանջատում ենք երկու մասի՝ հարկային վարչարարության, որոնք ՊԵԿ-ի կարգավորման տիրույթում են և քաղաքականությանն առնչվող, որոնք ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ ենթադրում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ»,- նշել է ՊԵԿ նախագահը: Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ համագործակցության այս ձևաչափով հնարավոր կլինի կառուցողական քայլերով էական փոփոխություններ արձանագրել օրենսդրության և վարչարարության բարելավման գործընթացներում: Նիստի ընթացքում հարկային խորհրդի նախագահի գործառույթները ՊԵԿ նախագահը առաջարկել է փոխանցել «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանին՝ ինչը մեծ ոգևորությամբ ընդունվել է խորհրդի անդամների կողմից: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր