211652_close_icon
views-count2209 դիտում article-date 20:02 27-07-2018

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ֆրանսիայի նախագահի խորհրդականին

Հուլիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ժան-Մարկ Բերթոնին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։ Տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Բրյուսելում ավելի վաղ տեղի ունեցած Փաշինյան-Մակրոն հանդիպմանը, հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք պետական այցի հետ կապված հարցերին։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին քաղաքական ու տնտեսական բնագավառներում առկա բովանդակային միջպետական երկխոսության ընթացքը և քննարկեցին կրթական, գիտական և մշակութային ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը:

Նմանատիպ նյութեր