211652_close_icon
views-count5421 դիտում article-date 19:36 27-07-2018

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ոստիկանության կրթահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հուլիսի 27-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների ու կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա սկսվեց հանդիսությունը: Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 77 ուսանողներ, ոստիկանության բարձրաստիճան սպաների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայությամբ ստացան դիպլոմներն ու կրծքանշանները: Շնորհավորական խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Հրապարակվեց շրջանավարտներին սպայական առաջին ուսադիրներ շնորհելու և ծառայության վայրերում նշանակումներ կատարելու մասին ոստիկանության պետի հրամանը: Հանդիսավոր արարողությունից հետո ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու տեղակալ Հովհաննես Քոչարյանը, ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության հետ շրջեցին տարածքում, եղան քոլեջում, որտեղ այդ պահին անցկացվում էր ավարտական պետական քննություն: Ոստիկանության պետը հաջողություն մաղթեց քննություն հանձնողներին, որոնք շուտով անցնելու են ծառայության` օրենքին և ժողովրդին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր