211652_close_icon
views-count37517 դիտում article-date 18:44 27-07-2018

Ռոնալդուին կդատապարտեն 2 տարվա ազատազրկման

Իսպանական դատարանը որոշում կկայացնի Կրիշտիանու Ռոնալդուի համար՝ երկրի հարկային օրենսդրությունը խախտելու գործով: Այս ամռանը «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացին կպարտավորվի վճարել հարկային պարտքն ու տույժերը՝ ընդհանուր 19 մլն եվրոյի չափով: Նշվում է, որ այդ գումարից 13,5 մլն եվրո նա արդեն վճարել է: Բացի այդ, Ռոնալդուին կդատապարտեն 2 տարվա ազատազրկման: Դա առավելագույն պատժաչափն է, որը պայմանական է համարվում և համարվում է փորձաշրջան: Ավելի վաղ Ռոնալդուն ընդունել էր իր մեղքը՝ 14,7 մլն եվրոյի չափով հարկեր չվճարելու առթիվ:

Նմանատիպ նյութեր