211652_close_icon
views-count6865 դիտում article-date 14:49 27-07-2018

«Ռեալը» վերջին 18 տարվա ընթացքում առաջին անգամ կազմում չի ունենա «Ոսկե գնդակի» տիտղոսակիր

«Ռեալը» վերջին 18 տարվա ընթացքում առաջին անգամ մրցաշրջանը կսկսի առանց թիմի կազմում «Ոսկե գնդակի» տիտղոսակրի: Սկսած 2000/01 մրցաշրջանից, երբ արքայական ակումբը ձեռք բերեց պորտուգալացի Լուիշ Ֆիգուին, «Ռեալի» կազմում միշտ եղել է «Ոսկե գնդակի» արժանացած խաղացող: Այդ ժամանակներից ի վեր «Ռեալում» հանդես են եկել Զինեդին Զիդանը, Մայքլ Օուենը, Ռոնալդոն, Ֆաբիո Կանավարոն, Կական և Կրիշտիանու Ռոնալդուն. նրանք բոլորն էլ տարբեր տարիների «Ոսկե գնդակ» են ստացել: Ռոնալդուն այս ամռանը տեղափոխվեց «Յուվենտուս»:

Նմանատիպ նյութեր