211652_close_icon
views-count3636 դիտում article-date 14:18 27-07-2018

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արդեն իսկ մեկնարկել է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը՝ ընդունող կողմի՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ: Նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնով կազմով նիստը: Ակնկալվում է, որ կքննարկվեն եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու խորացմանն ուղղված հարցեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայցելի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ կդնի Կոմիտասի հուշարձանին, այնուհետև կլինի նաև Էրմիտաժում:

Նմանատիպ նյութեր