211652_close_icon
views-count3147 դիտում article-date 13:21 27-07-2018

«Ռոմայի» նախագահ. Մենք հիանալի գործարք կատարեցինք

«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան մեկնաբանել է դարպասապահ Ալիսոնին «Լիվերպուլին» վաճառելու որոշումը: «70 միլիոն եվրոն մեծ գումար է: Երբ մենք որոշեցինք վաճառել Ալիսոնին, մենք այլ դարպասապահ էինք փնտրում՝ համարելով, որ նա այդ դիրքի համար շատ լավը կլինի: Սակայն ստացված գումարները մեզ թույլ տվեցին այլ խաղային օղակների համար էլ խաղացողներ գտնել, մասնավորապես՝ Մալկոմին, որի հետ կարող էինք պայմանագիր ստորագրել: Եթե դու իրապես ուժեղ երեք խաղացող կարող ես ձեռք բերել՝ վաճառելով մեկ ուժեղ դարպասապահի, ապա իմ պաշտոնում գտնվող ֆուտբոլային մարդկանց համար ընտրությունը ակնհայտ է: Սա հիանալի գործարք էր», ասել է Պալոտան:

Նմանատիպ նյութեր