211652_close_icon
views-count36486 դիտում article-date 23:34 26-07-2018

Արմավիրի մարզում 23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին․ վարորդին տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 25-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 14։30-ի սահմաններում Ամբերդ գյուղի բնակիչ 23-ամյա Գարիկ Արմենակյանը իր վարած Mercedes մակնիշի 10 ՕՍ 045 համարանիշի ավտոմեքենայով Ամբերդ գյուղի դպրոցի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Արմենակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթրաի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր