211652_close_icon
views-count5018 դիտում article-date 23:16 26-07-2018

Ծանրամարտ. Կարեն Մարգարյանը` Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

Իտալիայի Միլան քաղաքում ընթանում է պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել 77 կգ քաշային մինչև 17 տարեկան ծանրորդները։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Կարեն Մարգարյանը, ով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր մարզիկը երկամարտում ցույց տվեց 313 կգ արդյունք՝ պոկելով 145 կգ և հրելով 168 կգ: 77 կգ քաշային կարգում 5-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր