211652_close_icon
views-count7559 դիտում article-date 23:33 26-07-2018

Սպառնալիքներով հանդուրժողականություն չենք դրսևորի. օրենքի դիմաց բոլորը հավասար են․ Չավուշօղլուի պատասխանը Թրամփին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքներին, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե շուրջ երկու տարի թուրքական բանտում կալանավորված ամերիկացի Էնդրյու Բրանսոնն անհապաղ ազատ չաձակվի։ Twitter-ի իր պաշտոնական էջում Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան չի պատրաստվում սպառնալիքների հաշվին տոլեռանտություն դրսևորել։ «Ոչ ոք չի կարող ինչ-որ բան թելադրել Թուրքիային։ Մենք սպառնալիքներով տոլեռանտություն չենք դրսևորի։ Օրենքի դիմաց բոլորը հավասար են», - գրել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը։ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/26/1101743/]Հիշեցնենք[/url], որ Թրամփը, խոսելով Բրանսոնի բանտարկության մասին, այսօր կոչ էր արել Թուրքիային անհապաղ ազատ արձակել ամերիկացի հոգևորականին, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել «կոշտ պատժամիջոցներ»։

Նմանատիպ նյութեր