211652_close_icon
views-count2923 դիտում article-date 23:01 26-07-2018

Սկսվել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալին պաշտոնանկ անելու գործընթաց

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մի խումբ հանրապետականներ սկսել են երկրի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստայնին պաշտոնանկ անելու գործընթաց։ Նրանք Ռոզենստայնին մեղադրում են չարաշահումների և 2016 թ. ընտրություններում ռուսական ազդեցությունն ուսումնասիրող հատուկ հետաքննչական խմբին բավարար տեղեկություններ չհաղորդելու մեջ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4501065.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Այն բանից հետո, երբ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը հրաժարվեց հետաքննության գործում իր մասնակցությունից, հետաքննության ընթացքի պատասխանատվությունը հանձնվեց Ռոզենստայնին։ Ռոզենստայնը հատուկ հետաքննչական խմբի ղեկավարի պաշտոնում նշանակեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլլերին, որի թիմը մինչ այժմ մեղադրանքներ է ներկայացրել 32, այդ թվում նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմում աշխատած մի քանի անձանց։ Արդարադատության նախարարության խոսնակը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, թե Ռոզենստայնին իմփիչմենթի ենթարկելու հոդվածների առնչությամբ նախարարությունը չունի մեկնաբանություն։

Նմանատիպ նյութեր