211652_close_icon
views-count4649 դիտում article-date 22:46 26-07-2018

ԱՄՆ-ը սպառնում է Թուրքիային պատժամիջոցներ կիրառել

Եթե ​​Անկարան չազատի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը պատրաստ է լուրջ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ: Իզմիրում դատավարության նախօրեին ամերիկացի հոգևորականը դուրս է բերվել բանտից, որտեղ նա մնացել էր գրեթե 2 տարի, և տնային կալանքի տակ է վերցվել: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/сша-грозят-турции-санкциями-из-за-ареста-американского-пастора/a-44840188]Deutsche Wwelle[/url]-ն։ Թուրքիան հոգևորականին մեղադրում է ահաբեկչության և լրտեսության մեջ: Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հինգշաբթի, հուլիսի 26-ին պահանջել է, որ Անկարան ազատ արձակի Էնդրյու Բրանսոնին, որը գրեթե 2 տարի անցկացրել է թուրքական բանտում, և զգուշացրել է, որ հակառակ դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել «կոշտ պատժամիջոցներ» ՆԱՏՕ-ի դաշնակցի նկատմամբ: «Նա շատ է տառապում»,- ասել է Թրամփը 50-ամյա հոգևորականի մասին.- «Այս անմեղ, խորը հավատացյալ մարդը պետք է անմիջապես ազատ արձակվի»: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ասել է նաև, որ եթե Անկարան անմիջապես ազատ չարձակի Էնդրյու Բրանսոնին և թույլ տա վերադառնալ հայրենիք, Վաշինգտոնը «լուրջ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ»: Ավետարանական եկեղեցու 50-ամյա հոգևորական Բրանսոնը նախօրեին, բանտում 2 տարի անցկացնելուց հետո ազատ է արձակվել և Իզմիրի դատարանի որոշմամբ վերցվել տնային կալանքի տակ: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ դա պայմանավորված էր նրա առողջական վիճակով: Միևնույն ժամանակ, դատարանը արգելել է հոգևորականին հեռանալ երկրից: Դատավարությունը կսկսվի հոկտեմբերի 12-ին: Նա մեղադրվում է քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ համագործակցելու մեջ, ով ապրում է Միացյալ Նահանգներում, իչպես նաև արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ: Բրանսոնը մերժում է բոլոր մեղադրանքները։ Նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում:

Նմանատիպ նյութեր