211652_close_icon
views-count7197 դիտում article-date 22:05 26-07-2018

Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի դեսպանի սպանության գործով կասկածյալը

Թուրքիայի ոստիկանությունը Ռուսաստանի նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ձերբակալել է իրավապահ մարմինների նախկին աշխատակցին՝ տեղեկացնում է Milliyet-ը: Նախնական տվյալներով՝ նա եղել է FETO-ի անդամ, որի անդամ էր նաև Կառլովին անմիջապես սպանող Մևլութ Ալթընթաշը: Հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության շենքում տեղադրվեց Թուրքիայում սպանված դեսպան Անդրեյ Կառլովի հուշատախտակը:

Նմանատիպ նյութեր