211652_close_icon
views-count2574 դիտում article-date 21:16 26-07-2018

ԳՇ պետն ընդունել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ խորհրդատվական թիմին

Հուլիսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է հերթական այցով Երևանում գտնվող և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ խորհրդատվական թիմին: Հանդիպումը նպատակաուղղված էր ամերիկյան մասնագետների քառօրյա խորհրդատվական այցի արդյունքների ամփոփմանը և պաշտպանական բարեփոխումների գործընթացի ուղղությամբ խորհրդատվական աջակցության կարիքների ու հետագա անելիքների նախանշմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքի ինստիտուցիոնալացման և առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման ու տարածման կարողությունների զարգացման հարցերով կայացած աշխատանքային հանդիպումների արդյունքները, ընդգծվել է այս ուղղություններով շարունակական համագործակցության կարևորությունը: Շնորհակալություն հայտնելով հյուրերին հայկական կողմին ցուցաբերվող փորձագիտական աջակցության համար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշել է, որ չնայած համեմատաբար երիտասարդ լինելու հանգամանքին, ՀՀ զինված ուժերը մի շարք ոլորտներում կուտակել են բացառիկ փորձ և գիտելիքներ և պատրաստ են կիսել կուտակած փորձը միջազգային ասպարեզում գործընկեր զինված ուժերի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր