211652_close_icon
views-count17312 դիտում article-date 19:29 26-07-2018

Արթուր Գևորգյանին առաջարկել են վերադառնալ լիազորությունների կատարմանը

Հուլիսի 24-ին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գործկոմի նիստ: ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նիստի ընթացքում գործկոմի անդամներն առաջարկել են իր լիազորությունները ժամանակավոր կասեցրած ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանին վերադառնալ իր պարտականությունների և լիազորությունների կատարմանը, որպեսզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններն ընթանան առավել պատշաճ մակարդակով: Բացի այդ, քննարկվել է ֆեդերացիայի համաժողովի ընթացքում ներկա չգտնված մարզադպրոցների ներկայացուցիչների՝ ֆեդերացիային անդամակցել-չանդամակցելու հարցը, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր