211652_close_icon
views-count9571 դիտում article-date 20:07 26-07-2018

Դանակահարություն և խուլիգանություն Էրեբունիում. կասկածվողը ներկայացել է ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 25-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել էր որովայնի աջ պատի կտրած-ծակած վերք։ Նույն օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Ախտորոշվել էր աջ գոտկատեղի և աջ ազդրի կտրած վերք։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձինք մարմնական վնասվածքները ստացել են Տիգրան Մեծի պողոտայի 29/10 հասցեում գործող գրավատան դիմաց տեղի ունեցած վեճի ժամանակ։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Հետագա միջոցառումներով Էրեբունու քրեական հետախույզները պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված անձանց դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել հիշյալ գրավատան տնօրեն Բաբկեն Մելքոնյանը։ Բացատրական աշխատանքների արդյունքում Երևանի բնակիչ 37-ամյա Մելքոնյանը հուլիսի 26-ին ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։ Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր