211652_close_icon
views-count22109 դիտում article-date 18:36 26-07-2018

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է․ տեսաձայնագրությունը կցվելու է քրեական գործին

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է և նա հեռացել է այնտեղից: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/941926.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում հայտնեցին ՀՔԾ-ից: Նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվել: Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության էր կանչվել Մարտի 1-ի գործով: Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է: Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/26/1101713/]հայտնել էինք[/url], այս պահին ՀՔԾ-ում է Յուրի Խաչատուրովը: Նրա մասնակցությամբ ևս քննչական գործողություններ են իրականացվում:

Նմանատիպ նյութեր