211652_close_icon
views-count9178 դիտում article-date 19:10 26-07-2018

Նախկին փոխնախարարն առաջարկում է էլեկտրիֆիկացնել Երևանի հանրային տրանսպորտը

Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանն առաջարկում է Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակում գործարկել էլեկտրական շարժիչով ավտոբուսներ: Նախկին փոխնախարարը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երևանցիներս երևի ամենաշատը բողոքում ենք հանրային տրասպորտից ու մեր մարշուտկեքից։ Վերջին 4 տարիների ընթացքում, առանց չափազանցնելու, ՄԻԱՅՆ Չինաստանում արտադրվող էլեկտրական ավտոբուսների տարեկան քանակը աճել է 100 անգամ՝ անցնելով 100.000 հատը։ Սա բերել է գնի կտրուկ նվազեցման և արդեն իսկ շատ չինականն, եվրոպական, ամերկյան և նույնիսկ ռուսական քաղաքներ հստակ ծրագրեր են իրականացնում, որ ամբողջովին էլեկտրաֆիկացնեն հանրային տրասպորտը։ Առավելություննեերը հետևյալն են. - Մոտ 90% խնայողություն վառելիքի ծախսից, - Էական տնտեսումներ շահագործման և պահպանման ծախսերից, - ԶՐՈ արտանետումներ և մաքուր օդ, - Աղմուկի կտրուկ նվազեցում, - Մեր միակ շանսը վառելիքը տեղում արտադրել էլեկտրաէներգիայի տեսքով՝ տեղադրելով արևային վահանակներ կանգառներում և ավտոկայաններում։ Միակ բացասական կողմը իր սկզբնական ներդրումն է, որը տարբեր մոդելներից կախված միջինը 25% ավելի թանկ է, բայց մասնագետները կանխատեսում են, որ մինչև 2025թ. գինը կհավասարվի։ Սակայն, լավատեղյակ լինելով մաքուր էներգիայի ֆինասնավորման մեխանիզմերին, ես հավաստիացնում եմ, որ եթե Երևանը որոշի ամբողջովին էլեկտրաֆիկացնել հանրային տրանսպորտը, գրանտային և մեղմ վարկային ռեսուրսները այդ սկզբնական գնի տարբերությունը նույնպես կչեզոքացնեն։ Ցանկացած այլ ներդրում հանրային տրանսպորտի մեջ հիմա կլինի ժամանակավրեպ։ Այսքան սպասել ենք։ Հիմա պետք է ամենալավն անել ու ամենաարդյունավետն անել բոլոր տեսանկյուններից»։

Նմանատիպ նյութեր