211652_close_icon
views-count3550 դիտում article-date 18:13 26-07-2018

«Մանչեսթեր Յունայթեդը» 65 մլն ֆունտի առաջարկ է արել «Լեսթերին»՝ Մագուայրի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայրին: ԱԱ-2018-ում Անգլիայի հավաքականի կազմում իրեն հիանալի դրսևորած Մագուայրի համար մանկունյանցիները պատրաստ են առաջարկել 65 մլն ֆունտ: 25-ամյա խաղացողը շահագրգռված է տրանսֆերում և մի քանի օրով կվերադառնա արձակուրդից: «Լեսթերը» մտադիր է մերժել առաջարկը: Ռիյադ Մարեզին «Մանչեսթեր Սիթիին» վաճառելուց հետո ակումբը չի ցանկանում բաց թողնել Մագուայրին: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լեսթերի» հետ գործում է մինչև 2022 թվականը:

Նմանատիպ նյութեր