8459 դիտում
16:11 26-07-2018
Ստորագրել եմ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատվելու դիմումը. Արարատ Միրզոյան
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատվելու դիմումը։ Այս մասին Ա. Միրզոյանը գրել է Facebook-ի իր էջում։
«Օրեր առաջ Facebook-ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։
Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիև ես ստորագրել եմ Կարպիսի՝ աշխատանքից ազատվելու դիմումը։
Միևնույն ժամանակ, սակայն, համոզված եմ, որ այլ՝ ընդունված մոտեցումներից տարբերվող կարծիքը, քննական մոտեցումը, բանավեճ հարուցող դիրքորոշումը որևէ հասարակության, թե կուզեք՝ մարդկության զարգացման հիմնական գրավականներից մեկն են։ Այնպես որ՝ կարծում եմ, որ Կարպիսը պիտի շարունակի իր հրապարախոսական գործունեությունը և, ինչո՞ւ ոչ, հանդես գա իբրև ինքնուրույն քաղաքական գործիչ։
Եվ ես սրտանց հաջողություն եմ մաղթում նրան այս գործում»,-գրել է նա։
Նմանատիպ նյութեր
2964 դիտում
10:28 07-02-2019
Գարեգին Պետրոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է փոխանցել Արարատ Միրզոյանին
22198 դիտում
13:37 21-05-2018
Կարպիս Փաշոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ
Այս բաժնից
436 դիտում
19:26 23-04-2024
Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիս․ Արամ Ազատյան
505 դիտում
19:25 23-04-2024
ԵԿՄ-ի անդամներից մեկը միության շարքերը լքելու դիմում է գրել
274 դիտում
19:15 23-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը