211652_close_icon
views-count4317 դիտում article-date 15:27 26-07-2018

Կառավարության աջակցությամբ Արարատի մարզում կիրականացվի մոտ 2 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր

Կառավարության որոշումներով «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գյուղատնտեսության մեջ։ «Գրին ֆարմեր»-ն Արարատի մարզի Երասխ գյուղում նախատեսում է կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ, որոնք համալրված են լինելու ժամանակակից համակարգերով, այդ թվում՝ հակակարկտային: Ընկերությունը մտադիր է կատարել 1,87 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մինչև 250 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Նմանատիպ նյութեր