211652_close_icon
views-count1855 դիտում article-date 15:14 26-07-2018

ՀՀ դեսպանը Ռումինիայի կրթության նախարարի հետ ստորագրել է համագործակցության մասին ծրագիր

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի Ազգային կրթության նախարար Վալենտին Պոպան հուլիսի 25-ին ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Ռումինիայի ազգային կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին ծրագիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Ծրագրով նախատեսվում է իրականացնել կրթության ոլորտում փորձի, կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, կազմակերպել փորձագետների փոխանակում, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում ծրագրերի իրագործում, խրախուսել հիմնական և ավագ դպրոցների միջև համագործակցությունը, ինչպես նաև խրախուսել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի համագործակցությունը: Ստորագրման արարողությանը հետևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև գիտական և համալսարանական շրջանակների հետագա համագործակցությունը խորացնելու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր