211652_close_icon
views-count4177 դիտում article-date 14:48 26-07-2018

Տրիկոտաժի արտադրության ոլորտում կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարության որոշմամբ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից կօգտվի նաև «Սաթենկար» ՍՊԸ-ն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվեց գործադիրի հուլիսի 26-ի նիստում: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 286.5 մլն դրամի ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով, ինչն էլ իր հերթին կծառայի բարձր որակի տրիկոտաժե քաթանների ստացմանը՝ հագուստեղեն կարելու համար։ Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 24 նոր աշխատատեղ, հասցնելով դրանք 68-ի` 94 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր