211652_close_icon
views-count3313 դիտում article-date 15:53 26-07-2018

Տեքստիլի ոլորտի տեղական արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի արտադրության գործընթացում

Տեքստիլի ոլորտի հայ արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի արտադրության գործընթացում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հրավիրում ենք, որ նոր ներդրումներ արվեն այս ոլորտում: Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ինչը նոր խթան կտա այս ոլորտին: Գիտեք, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված չլուծվող խնդիր կա և պաշտպանության նախարարությունը գլխավոր շտաբի հետ շատ լրջորեն զբաղվել են այս հարցով: Ի վերջո` որոշում է կայացվել, որպեսզի մենք այս խնդրի լուծման գործում ներգրավենք տեքստիլ ոլորտի մեր արտադրողներին և պայմանավորվածությունը եղել է հետևյալը. քանի որ նախկին մրցույթների հետ կապված խնդիր կա, պայմանավորվածությունը, որ պետք է պաշտպանության նախարարությունը իրականացնի, եղել է հետևյալը. պետք է հրավիրվեն բոլոր արտադրողները և բոլորի ներկայությամբ և տեսախցիկների ներքո տեղի ունենան բանակցություններ արտադրողների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր