211652_close_icon
views-count2064 դիտում article-date 13:43 26-07-2018

Արմեն Հարությունյանն ազատվել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հարությունյանն ազատվել է գյուղնախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հարությունյանին 2018 թվականի օգոստոսի 10-ից ազատել գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր