211652_close_icon
views-count34925 դիտում article-date 11:15 26-07-2018

3-րդ գյուղի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմ վտանգելով իրենց կյանքը՝ պայքարում են հրշեջ-փրկարարներն ու «Սանիտեք»-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Երևանի 3-րդ գյուղի հայտնի աղբավայրը մի իսկական պատուհաս է դարձել բնակիչների ու հրշեջների համար։ Խոշոր հրդեհի դեմ մեծ դժվարությամբ են պայքարում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարներ, «Սանիտեք» ընկերության ներկայացուցիչներ, սակայն, միևնույն է, կրակը դեռ չի նահանջում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցողները շատ դեպքերում վտանգում են իրենց կյանքը, քանի որ կրակին մոտենալ չի լինում, իսկ ծուխն էլ իր սև գործն է անում։ Քաղաքացիները հույս ունեն, որ պատկան մարմինները ինչ-որ միջոցներ կձեռնարկեն և վերջապես խնդիրը կլուծվի, թե չէ ամեն անգամ այդ թունավոր ծուխը «գրավում է բնակիչների տները»՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Արմեն Մնոյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր