211652_close_icon
views-count7288 դիտում article-date 23:48 25-07-2018

Ալեքսանդր Գոլովինը տեղափոխվում է «Մոնակո». նա կդառնա ռուսաստանցի ամենաթանկ խաղացողը

Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը վաղը՝ հուլիսի 26-ին, կդառնա «Մոնակոյի» խաղացող: Գոլովինն ու մոսկովյան ակումբը արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ֆրանսիական թիմի հետ: 22-ամյա ռուս ֆուտբոլիստի համար «Մոնակոն» ԲԿՄԱ-ին կվճարի 30 մլն եվրո: Իսկ ֆուտբոլիստի հետ կկքնվի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 2 մլն եվրո աշխատավարձով: Այդպիսով, Գոլովինը կդառնա ռուսաստանցի ամենաթանկ խաղացողը: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Յուրի Ժիրկովին, որը 2009թ. ԲԿՄԱ-ից «Չելսի» տեղափոխվեց 21 մլն եվրոյի դիմաց:

Նմանատիպ նյութեր