211652_close_icon
views-count11011 դիտում article-date 21:22 25-07-2018

Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 81-ի

Հուլիսի 23-ին Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով զոհվածների թիվը հասել է 81-ի, այս մասին տեղեկացնում են հունական լրատվամիջոցները։ Նշվում է, որ զոհվածներից 26-ը մահացել են կրակից առաջացած ծխից թունավորման հետևանքով՝ տեղի ռեստորաններից մեկում գտնվելու ժամանակ։ Մահացածներից ոմանք խեղդվել են ծովում՝ փորձելով փրկվել իրենց մոտեցող կրակից։ Ըստ Reuter գործակալության՝ անհայտ կորածների թիվը 40 է, թեև որոշ աղբյուրներ հաղորդում են ավելի քան 100 անհայտ կորածների մասին՝ օտարազգի զբոսաշրջիկների հետ միասին։ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/23/1101488/]Հիշեցնենք[/url], որ հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում:

Նմանատիպ նյութեր