211652_close_icon
views-count8573 դիտում article-date 20:12 25-07-2018

Պավարի գոլը ճանաչվել է ԱԱ-2018-ի լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենջամեն Պավարը ճանաչվել է ԱԱ-2018-ի լավագույն գոլի հեղինակ: ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչում 22-ամյա խաղացողը շեշտակի հարվածով գրավեց Արգենտինայի դարպասը, որից հետո ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան՝ 4:3: Լավագույն գոլին հավակնում էին 18 գոլ: Պավարը առաջին եվրոպացի խաղացողն է, որը դառնում է մրցաշարի լավագույն գոլի հեղինակ, երբ այդ մրցանակը 2006-ին հիմնվեց: 2014թ. Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում լավագույն գոլի հեղինակ դարձավ կոլումբիացի Խամես Ռոդրիգեսը, 2010-ին՝ ուրուգվայցի Դիեգո Ֆորլանը, իսկ 2006-ին՝ արգենտինացի Մաքսի Ռոդրիգեսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր