211652_close_icon
views-count5811 դիտում article-date 20:26 25-07-2018

Կարևոր է, որ մարդիկ մի փոքրիկ Ահնիձոր ունենան․ Նախագահը ծանոթացել է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի կառուցման ընթացքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 25-ին այցելել է Երևանի Աբովյան պուրակի հարևանությամբ կառուցվող «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի շենք, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեծանուն գրողի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ, Հանրապետության նախագահը շրջայց է կատարել տարածքում: Դավիթ Մաթևոսյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծն ու հայեցակարգը, կենտրոնի առաքելությունը։ Նշվել է, որ կենտրոն-թանգարանի գործունեությունն ուղղված է լինելու ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգության, այլև հայ մշակույթի ու գրականության տարածմանն ու պրոպագանդմանը: Նախագահ Սարգսյանը կարևորել է մեծանուն գրողի գրական ժառանգության պահպանությանն ու տարածմանն ուղղված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական ավարտը մինչև 2020 թվականը՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանը: «Կարևոր է, որպեսզի մարդիկ մի փոքրիկ Ահնիձոր ունենան այստեղ, կարողանան գալ և շփվել մեր մեծ վարպետի աշխատանքի, կյանքի ու ստեղծագործության հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը

Նմանատիպ նյութեր