211652_close_icon
views-count5580 դիտում article-date 19:49 25-07-2018

ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ․ Փաշինյանը մեկնում է Ռուսաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին գրառում էր կատարել «ֆեյսբուք»-ի իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/]էջում[/url]՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետների ֆորմատ) իր մասնակցության վերաբերյալ: «Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում, եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը: Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին եւ վարչապետների խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել եւ ֆորմատը կաթվածահար կլիներ: Քանի որ դեռեւս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում»,- հայտնել էր Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր