211652_close_icon
views-count9247 դիտում article-date 21:47 25-07-2018

ՆԱՍԱ-ն հրապարակել է պատմական «Ապոլլոն–11»-ի լուսնային ձայնագրությունները

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է մարդկության պատմության մեջ շրջադարձային պահ դարձած «Ապոլլոն–11» լուսնային առաքելության ժամանակ արված բոլոր ձայնագրությունները: Ինչպես նշում է [url=http://www.dailymail.co.uk/sciencetech/article-5988413/Behind-scenes-Apollo-11-NASA-releases-19-000-hours-secret-audio-feeds-mission.html?ito=social-facebook]Daily Mail[/url]-ը, առաքելությունն իրականացվել է 49 տարի առաջ: Դրա շրջանակում առաջին անգամ մարդը ոտք է դրել Լուսնի վրա: Հայտնի է, որ ձայնագրությունն ունի 19.000 ժամ տևողություն ու ներկայացնում է լուսային մոդուլում գտնվող 3 տիեզերագնացների՝ Նիլ Արմսթրոնգի, Բազ Օլդրինի և Մայքլ Քոլինզի խոսակցությունները՝ դեպի Լուսին թռչելու ճանապարհին: Ավելի վաղ ՆԱՍԱ-ն հրապարակել էր «Ապոլլոն–11» լուսնային առաքելության ժամանակ արված լուսանկարները, որոնք կես դար անհայտ են եղել: Հավելենք, որ Արմսթրոնգը եղել է առաքելության ժամանակ Լուսնի վրա առաջին քայլն արած մարդը, որին պատկանում է հետևյալ հայտնի արտահայտությունը. «Սա մի փոքր քայլ է մարդու, բայց ահռելի ցատկ մարդկության համար»: Բրիտանական պարբերականը նկատում է, որ «Ապոլլոն–11» առաքելությամբ վերջ դրվեց ԽՍՀՄ-ի ու Միացյալ Նահանգների միջև տիեզերական մրցավազքին:

Նմանատիպ նյութեր