211652_close_icon
views-count2441 դիտում article-date 19:36 25-07-2018

Մեր քաղաքի մաքրությունը մեր պատասխանատվությունն է․ նամակ ընթերցողից

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է իր ընթերցողից ստացված նամակը, որում անդրադարձել է Երևանում իրականացվող աղբահավաքությանը. «Մեր քաղաքի մաքրությունը մեր պատասխանատվությունն է։ Այս օրերին «Սանիտեք» ընկերությունը, որը պատասխանատվություն է կրում Երևանում աղբահավաքությունը ժամանակին կազմակերպելու համար, հայտնվել է հանրության բուռն քննադատության ալիքի տակ. այն, որ ընկերությունը չի հասցնում պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ամառ է և սովորականից ավելի շատ ենք աղբ թափում, հետևաբար, ընկերությունը պետք է ավելի մեծ ավելի եռանդով կատարի իր պարտականությունները, սակայն քննադատելուց ու դժգոհելուց առաջ եկեք, առաջին հերթին, սկսենք մեզանից։ Ես անձամբ մեր Երևանում ականատես եղա մի քանի տհաճ տեսարանների. փողոցներում «Սանիտեք» ընկերության այրված աղբամաններ, ոչ համապատասխան վայրում թափված աղբ։ Ինչո՞ւ ենք աղտոտում տարածքը, աղբը թափում ոչ նախատեսված վայրերում, փչացնում ու այրում աղբամանները, հետո էլ բողոքում, թե աղբահավաքությունը քաղաքում վատ է կատարվում։ Վստահ եմ, որ եթե մեր երկրում՝ նոր Հայաստանում կենցաղը փոխվի, ապա հասարակությունն էլ զերծ կմնա կենցաղային տհաճ իրավիճակներից։ «Սանիտեք»-ին քննադատելու փոխարեն կարող ենք օգնել նրան։ Գոհար Պետրոսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր