211652_close_icon
views-count33021 դիտում article-date 15:34 25-07-2018

Ավտովթար Արմավիրի մարզում. Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել են. Opel-ն ու ВАЗ 2107-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 24-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 10։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի սկզբնամասում բախվել են Էջմիածնի բնակիչ՝ 60-ամյա Նիկողոս Անտոնյանի վարած Opel մակնիշի 35 CQ 293 համարանիշի և Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ՝ 54-ամյա Ռադիկ Սահակյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 QD 288 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 20-ամյա Հայկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր