211652_close_icon
views-count2706 դիտում article-date 12:02 25-07-2018

Հարկ է նոր մոտեցումներ որդեգրել ամերիկյան դիվանագի­տության ուղղությամբ. Արման Նավասարդյան․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հոդվածը, որից ներկայցնում ենք հատված․ Ռուս-ամերիկյան հարաբե­րությունների դինամիկան կարևոր է մեզ համար: Հայաստանը մնում է Մոսկվայի ռազմավարական դաշ­նակիցը և փորձում է զարգացնել բազմակողմ հարաբերություններ Վաշինգտոնի հետ, որոնք նախ­կին իշխանությունների օրոք գտն­վել են ցածր, խիստ ցածր, անն­շան մակարդակի վրա: Չմտնելով նման փաստի պատճառների նր­բությունների մեջ, ասենք, որ ներ­կա իշխանություններն ունեն բոլոր հնարավոր պայմաններն ու միջոց­ները այդ վիճակը շտկելու, հայ-ամերիկյան հարաբերություններին նոր շունչ և պատշաճ բովանդա­կություն հաղորդելու համար: Եվ հակառակը, անգամ եթե ՌԴ-ի և ԱՍՆ-ի հարաբերությունները մնան ստագնացիոն վիճակում կամ գնան վատթարացման ճա­նապարհով, Հայաստանը որպես այդ երկուսի հետ բարեկամ երկիր, առաքելություն ունի նպաստելու իրավիճակի շտկմանը: Ի տարբե­րություն տարածաշրջանի մյուս պետությունների, Հայաստանը մի­ակ անհրաժեշտ ստատուս-քվո ու­նեցող երկիրն է, որն ի զորու է դրան: Բացի այդ, թավշյա հեղափո­խության հաղթանակը, ներքին քաղաքականության կտրուկ փո­փոխությունը, հասարակության դե­մոկրատացման գործընթացները, անհաշտ պայքարը կոռուպցիայի և քրեաօլիգարխիկ համակարգի դեմ Ամերիկայի հետ նոր տիպի համագործակցություն սկսելու ամենահուսալի կռվաններն են: Սակայն այս քաղաքական կուր­սի իրացումը պահանջում է լավ հղկված, ճկուն և ժամանակակից դիվանագիտական հմտություն: Հարկ է նոր մոտեցումներ որդեգրել ամերիկյան դիվանագի­տության ուղղությամբ: Ուղիղ, հո­րիզոնական կապերի հաստա­տում ամերիկյան ղեկավարության և քաղաքական ողջ համակարգի հետ: Միայն Մինսկի համանախագահների ամերիկյան ներկայացուցչի հետ համագործակցությու­նը բավարար չէ և չի ընդգրկում երկկողմ հարաբերությունների անհրաժեշտ շրջանակը: Մեր կար­ծիքով, իր մեջ թերություն է պարու­նակում նաև ամերիկահայության ողջ պոտենցիալը Վաշինգտոնի կողմից Հայկական ցեղասպանու­թյան ճանաչման խնդրի տակ դնելը: Ամենևին չժխտելով այդ խնդրի բարոյաքաղաքական կարևորությունը՝ հատկապես սփ­յուռքի համար, ժամանակն է հրա­ժարվել գործողության նման ձևաչափից, որն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, մեղմ ասած, չի ար­դարացնում իրեն: Հայկական արտաքին քաղա­քականության հայեցակարգ մշակելու դեպքում, ինչի հրամայակա­նը հիմա դառնում է անհետաձգե­լի, հուսով ենք, որ ամերիկյան քա­ղաքականության վեկտորը հա­տուկ տեղ կգրավի այդ փաստաթղթում: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային, հուսով ենք, առիթ կհանդիսանա ամերիկյան ղեկավարության հետ շփվելու և աշխատելու համար: Սա արդեն ԱԳՆ-ի, դեսպանության և սփյուռքի համար մեկ խնդիրը պետք է լինի: Երևի այդպես էլ կա: Արման Նավասարդյան Արտակարգ և լիազոր դեսպան [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր