211652_close_icon
views-count14530 դիտում article-date 11:36 25-07-2018

Գագիկ Հարությունյանը «դռնեդուռ» է ընկել. հարցը՝ դատավորների առաջխաղացման մրցույթներն են․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, այն բանից հետո, երբ դատավորները 1/5–ի պահանջով նախաձեռնել են հուլիսի 27–ին հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ, ակտիվորեն գործի է անցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները և զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից: Սակայն, մեր տեղեկություններով, նիստն, այնուամենայնիվ, կկայանա: Իսկ օրակարգի հարցը վերաբերում է դատավորների առաջխաղացման ցուցակների մրցույթներին: Դատավորները դժգոհ են, որ Գագիկ Հարությունյանի և ԲԴԽ այլ անդամների թեթև ձեռքով մրցույթում «հաղթում» են, այսպես կոչված, դրսի մարդիկ՝ առավելապես շեշտադրելով գիտական գործունեությունը, այլ ոչ թե աշխատանքային փորձը: Արդյունքում փորձառու դատավորները «կտրվում» են, որոշ դեպքերում ընդհանրապես առաջխաղացման բոլոր հնարավորությունները փակվում են: Երեկ ամբողջ օրը փորձեցինք ճշտել նաև Դատական դեպարտամենտի մոտեցումները, սակայն ապարդյուն. լրատվական ծառայությունում հեռախոսազանգերին հետևողականորեն չէին պատասխանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր