211652_close_icon
views-count8971 դիտում article-date 11:10 25-07-2018

Ո՞վ է հարցաքննելու Ռոբերտ Քոչարյանին. քննչական խմբի ղեկավարը փոխվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախատեսված է, որ վաղը մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն կհարցաքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նման դեպքերում հարցաքննության գործը վերապահվում է քննչական խմբի ղեկավարին: Բայց մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը գաղտնի է պահվում, այն էլ տևական ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննչական խմբի ղեկավարը Էդիկ Հակոբյանն է, ով նման պատասխանատվություն էր ստանձնել նաև «Սասնա ծռերի» գործով: Հակոբյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հրաժարվեց որևէ բան հայտնելուց: ՀՔԾ լրատվական ծառայությունը ևս չհայտնեց, թե ով է քննելու Ռոբերտ Քոչարյանին կամ ով է առհասարակ մարտի 1- գործով քննչական խմբի ղեկավարը: Նաև լուրեր են շրջանառվում, որ քննչական խմբի ղեկավարը փոխվել է, և նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանը: Մինչ այդ նշենք նաև, որ Քոչարյանի հարցաքննությունը տեսանկարահանվելու է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր