211652_close_icon
views-count5547 դիտում article-date 13:46 25-07-2018

Հունաստանում բռնկված խոշոր հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի

Հունաստանի Ատտիկա շրջանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքով զոհվածերի թիվը հասել է 74-ի։ Այդ մասին հաղորդում է Athens-Macedonian լրատվական գործակալությունը։ Վերջինի տվյալներով՝ զոհերի թվում կան նաև մեծ թվով երեխաներ: Հրշեջ ծառայության մամուլի խոսնակ Ստավրուլա Մալիդին հայտնել է, որ տուժել է 164 մեծահասակ և 23 երեխա: Շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: Դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու խոշորամասշտաբ հրդեհների պատճառը:

Նմանատիպ նյութեր